Փարիզ-2024. Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից

09:03   30 հուլիսի, 2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից:

Լողի Օլիմպիական մրցաշարում պայքարի մեջ կմտնի Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը: Նա կմասնակցի 100 մետր ազատ լողաոճ մրցաձեւում:

Տղամարդկանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին:

Լողի օլիմպիական մրցաշարը անցկացվում է «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)։

Արթուր Բարսեղյան, լող 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում

Պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:

Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թ. ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները:

2017 թ. Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնում զբաղեցրել է 6-րդ տեղը:

2017թ. պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ: 

2018 թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ:

2018 թ. Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղ:

2019 թ. Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, լրացրել  B վարկանիշ եւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2019 թ.  Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թ. Բուլղարիայի բաց առաջնոթյան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ 100 մետր ազատ ոճում 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 38-րդ տեղը: 50 մետր ազատ ոճում  23.14 վայրկյան արդյունքով  73 լողորդների մեջ 43-րդն էր: 2022 թ. աշխարհի առաջնությունում ազատ ոճով 100 մետր ոճում 99 մասնակիցների պայքարում գրավել է 50-րդ տեղը՝ ցույց տալով 50.43 վայրկյան արդյունք

2022 թ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում անցկացված Համաշխարհային կադետական խաղերի ոսկե մեդալակիր է բատերֆլյայ ոճում:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.