Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ»

20:57   29 հուլիսի, 2024

Իտալիայի հավաքականի 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին իտալական «Բոլոնիայից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոլոնիան» Կալաֆիորիի տրանսֆերից կստանա 42 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Անցած ակումբային մրցաշրջանում Կալաֆիորին մասնակցել է 37 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կալաֆիորիի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.