12:21 29 հուլիսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին առաջին ոսկե մեդալը նվաճեց Հարավային Կորեան։ Հրաձգության մրցաշարում 10 մետրից օդամուղ հրացանով կանանց պայքարն ավարտվեց Հոյջին Բանի հաղթանակով՝ 251.8 միավոր։
Երկորդ տեղում է չինացի Յուտին Հուանը, որը նույնպես վաստակեց 251.8 միավոր։
Եզրափակիչ կրակոցով հարավկորեացին վաստակեց 10.4 միավոր, չինացին՝ 10.3 միավոր։
Եռյակը եզրափակեց շվեյցարացի Օդրի Գոնիան։
Ընդհանուր մեդալային հաշվարկում Հարավային Կորեան 4 ոսկե մեդալով հավասարվեց առաջատարներ Ճապոնիային եւ Ավստրալիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.