09:03 29 հուլիսի, 2024Փարիում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից: Պայքարն է սկսում բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Չալոյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի անգլիացի Դելիշուս Օրին:
Մենամարտի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 23:30-ին:
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում:
ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ
բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ
Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։
Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։
Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։
2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող է,
2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Բանգկոկում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում:
Փարիզ-2024-ում Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.