Փարիզ-2024. Աշխարհի քառակի չեմպիոն Աբե Հիֆումին պաշտպանեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

22:42   28 հուլիսի, 2024

Ձյուդոյի աշխարհի քառակի չեմպիոն, ճապոնացի Աբե Հիֆումին պաշտպանեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը 66 կգ քաշային կարգում։ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Աբեն հաղթեց ֆրանսիացի Վիլիան Լիմուին։ Նա հաղթել էր նաեւ 2021-ին Տոկիոյի Խաղերում։

Բրոնզե մեդալակիրներ դարձան ղազախ Գուսման Կիրգիզբաեւը եւ մոլդովացի Դենիս Վիերուն։

Կանանց 52 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ ուզբեկ Դիյորա Կելդիյորովան։ Եզրափակիչում նա հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Դեստրիա Կրասնիկին։ Բրոնզե մեդալները բաժին հասան բրազիլացի Լարիսա Պիմենտային եւ ֆրանսիացի Ամանդին Բուշարին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.