Փարիզ-2024. Վահագն Դավթյանը նույնպես եզրափակիչում է

23:51   27 հուլիսի, 2024

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը դուրս եկավ  Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ:

Փարիզի «Բերսի» մարզապալատում  անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլից հետո Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը օղակների վարժությունում 7-րդ տեղից է դուրս եկել եզրափակիչ:

Որակավորման փուլում նա վաստակել է 14.733 միավոր:

Վահագն Դավթյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:

Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկանի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյան, սպորտային մարմնամարզություն, օղակներ

Ծնվել է 1988 թ. օգոստոսի 18-ին, Երեւանում

Ամուսնացած է, ունի որդի

Անձնական մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան, Հարություն Մերդինյան

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2019 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2022 թ. աշխարհի գավաթի ոսկե, արծաթե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. աշխարհի գավաթակիր

Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է  2024 թ. ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու շնորհիվ:

 

 

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.