19:41 27 հուլիսի, 2024Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող 33-րդ Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ:
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Առաջին ցատկն այդքան էլ հաջող չստացվեց: Վերջնամասում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ոտքը դուրս դրես: Այս ցատկում նա վաստակեց 14.533 միավոր: Երկրորդ ցատկը հաջողությամբ կատարեց եւ վաստակեց 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը վաստակեց 14.666 միավոր:
Ավելի վաղ օղակների վարժության որակավորման փուլում մասնացել էր Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, որը վաստակեց 14.733 միավոր:
Առանձին գործիքների եզրափակիչ դուրս կգան յուրաքանչյուր գործիքում լավագույն 8-ը:
Եզրափակիչ դուրս եկած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո:
Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:
Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։
Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, 2022 թ. աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն հենացատկի վարժությունում, 2023 եւ 2024 թթ. աշխարհի գավաթակիր, 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի եւ միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն:
Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
2021 թ. օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 41 տարի անց նվաճել է անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր է դարձել հենացատկի վարժությունում:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում բազմամարտի արդյունքով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.