Փարիզ-2024. Առաջին ոսկե մեդալները նվաճեց Չինաստանը (տեսանյութ)

14:42   27 հուլիսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները։ 10 մետրից օդամուղ հրացանով խառը զույգերի պայքարում հաղթեց Շեն Լիհաո – Յույթին Հուան զույգը։ Եզրափակիչում նրանք հաղթեց Հարավային Կորեայի Չի Հյոն Քիմ – Հա Չուն Պակ զույգին։

Բրոնզե մեդալները նվաճեցին Ղազախստանի ներկայացուցիչներ  Իսլամ Սատպաեւը եւ Ալեքսանդրա Լեն, որոնք երրորդ տեղի համար հաղթեցին գերմանացիներ Մաքսիմիլիան Բենեդիկտ Ուլբրիխին եւ Աննա Յանսենին։

Երկրորդ ոսկե մեդալը Չինաստանը նվաճեց ջրացատկում։ 3 մետր սինքրոն ոստնակացատկում հաղթեց Չեն Իվեն – Չան Յանի զույգը։

Երկրորդ տեղում են ամերիկացիներ Սառա Բեյքոնն ու Քեսիդի Քուկը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան բրիտանացիներ Յասմին Հարփերն ու Սքարլեթ Մյու Ջենսենը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.