Opta. Եվրո-2024-ի խորհրդանշական հավաքականը

09:33   17 հուլիսի, 2024

Opta վիճագրական կայքը Եվրո-2024-ի ընթացքում ֆուտբոլիստների գրանցած ցուցանիշների վերլուծության հիման վրա ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Գեորգի Մամարդաշվիլի (Վրաստան)։

Պաշտպաններ․ Մարկ Կուկուրելյա (Իսպանիա), Մարկ Գեհի (Անգլիա), Մանուել Ականջի (Շվեյցարիա), Յոզուա Կիմիխ (Գերմանիա)։

Կիսապաշտպաններ․ Ֆաբիան Ռուիս (Իսպանիա), Տոնի Կրոս (Գերմանիա), Դանի Օլմո (Իսպանիա)։

Հարձակվողներ․ Նիկո Ուիլյամս, Լամին Յամալ (երկուսն էլ՝ Իսպանիա), Կոդի Գակպո (Նիդերլանդներ)։

Չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ նվաճել է Իսպանիայի հավաքականը, որը Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է Անգլիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.