21:41 15 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիայից կրած 1:2 հաշվով պարտությունը։
«Այսպիսի օրացույցից հետո շատ բարդ է կենտրոնանալ մրցաշրջանի վերջում։ Հոգեբանորեն եւ ֆիզիկապես շատ ծանր է, մենք հյուծված ենք։ Նախորդ շաբաթների ընթացքում շատ զոհողությունների գնացինք, ցանկանում էինք մեր երկրի համար անել առավելագույնը, հիմա այսպես պարտվելը շատ կոշտ է։
Հավանաբար, ոչ լավագույն խաղը ցուցադրեցինք, բայց ունեցանք նաեւ լավ պահեր։ Եզրափակիչի վերջնամասում զգացինք, որ վերադարձել ենք պայքարի մեջ, երբ գոլ խփեցինք, բայց այսպես պարտվելը ահավոր է։
Ցանկաում էիքն Անգլիայի ժողովրդին հպարտանալու առիթ տալ, բայց չստացվեց։ Բազմաթիվ պատճառներ կան, եւ մենք դրանք կվերլուծենք։
Կարող ենք ապագայի համար փորձ քաղել այս մրցաշարից։ Եթե ամեն ինչին բացասական նայենք, ոչինչ չենք փոխի։
Մենք կմիավորենք բոլոր բացասական եւ դրական գործոնները, որպեսզի ապագայում վերջապես առաջինը հասնենք եզրագիծ»,- Ջուդ Բելինգեմի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Անգլիան Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ երկրորդ անգամ անընդմեջ պարտություն կրեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Նախորդ անգամ մրցակիցն Իտալիան էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.