Նիկո Ուիլյամս․ Գնում ենք աշխարհի գավաթի հետեւից

09:57   15 հուլիսի, 2024

Եվրո-2024-ի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը մեկնաբանել է հաղթանակը Անգլիայի նկատմամբ։

«Ես էյֆորիայի մեջ եմ, շատ երջանիկ եմ։ Մեր բոլոր ֆանատներն ու հարազատներն արժանի էին այս տիտղոսը։ Մենք Եվրոպայի չեմպիոն ենք եւ հիմա գնում են աշխարհի գավաթի հետեւից։

Մենք շատ տառապեցինք այս եզրափակիչում։ Անգլիան ունի խաղացողներ, որոնք կարող ենք միայնակ տարբերություն ապահովել, բայց մենք կարողացանք զսպել նրանց։

Ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Մենք մեծագույն թիմ ունենք»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Իսպանիան եզրափակիչում հաղթեց 2:1 հաշվով Նիկո Ուիլյամսի եւ Միկել Օյարսաբալի գոլերի շնորհիվ։ Իսպանիան չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ դառնալով ռեկորդակիր։ Երեք տիտղոս ունի Գերմանիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.