Եվրո-2024. Քոուլ Փալմերը խփեց պատասխան գոլը (տեսանյութ)

00:36   15 հուլիսի, 2024

Գերմանիայում ավարտվող Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականը վերականգնեց հավասարությունը Իսպանիայի թիմի հետ դիմակայությունում։

73-րդ րոպեին աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որին գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Փալմերը 70-րդ րոպեին էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուին։

Բեռլինում ընթացող հանդիպման  47-րդ րոպեին «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո հաշիվը բացել էր Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը (տեսանյութ)։ 

Լամալը  Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա 17 տարեկան 1 օրական է։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Իսպանիա․ Ունայ Սիմոն, Ռոբին Լե Նորման, Էմերիկ Լապորտ, Մարկ Կուկուրելյա, Դանի Կարվախալ, Ռոդրի, Ֆաբիան Ռուիս, Դանի Օլմո, Լամին Յամալ, Նիկո Ուիլյամս, Ալվարո Մորատա։

Անգլիա․ Ջորդան Պիկֆորդ, Մարկ Գեհի, Ջոն Սթոունզ, Կայլ Ուոքեր, Լյուկ Շոու, Դեքլան Ռայս, Կոբի Մայնու, Բուկայո Սակա, Ֆիլ Ֆոդեն, Ջուդ Բելինգեմ, Հարի Քեյն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.