Չիրո Իմոբիլեն «Լացիոյից» տեղափոխվեց «Բեշիկթաշ»

20:38   13 հուլիսի, 2024

34-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն հռոմեական «Լացիոյից» տեղափոխվեց թուրքական «Բեշիկթաշ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չիրո Իմոբիլեն ստամբուլյան ակումբում կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։

Չիրո Իմոբիլեն 2016 թվականից էր հանդես գալիս «Լացիոյում», որի հետ մասնակցել է 340 հանդիպման, խփել 207  գոլ՝ դառնալով լավագույն ռմբարկուն ակումբի պատմության մեջ։ Նա նաեւ 54 գոլային փոխանցում է կատարել։

Transfermarkt-ը Չիրո Իմոբիլեի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.