Բարբորա Կրեյչիկովան՝ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

19:37   13 հուլիսի, 2024

Աշխարհի 32-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչ չեխ թենիսիստուհին 6:2, 2:6, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։

Յասմին Պաոլինին պարտվել էր նաեւ այս տարվա Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, չեխ Իգա Շվյոնտեկին։

Բարբորա Կրեյչիկովան երկրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 2021-ին նա դարձել է «Ռոլան Գարոսի» հաղթող։ Ուիմբլդոնի տիտղոսի համար Բարբորա Կրեյչիկովան կստանա 3,5 միլիոն դոլար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.