14:44 12 հուլիսի, 2024Եվրո-2024-ի եզրափակիչից առաջ Իսպանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին խոսել է առաջիկա մրցակցի մասին։ Տիտղոսի համար Իսպանիան կհանդիպի Անգլիայի հետ։
«Լավ եմ ճանաչում նրանց, գիտեմ անգլիական ֆուտբոլի մշակույթը։ Նրանք ունեն շատ տաղանդավոր խաղացողներ, որոնք կարող են գերազանց խաղալ բոլոր դիրքերում։ Անգլիայի թիմը լավ է պաշտպանվում, գերազանց է գրոհում։ Բայց մենք ունենք զենք Անգլիայի թիմի դեմ՝ վստահությունը, որ կարող ենք հաղթել։
Որեւէ մեկին առանձնացնել բարդ է։ Հավանում եմ Ֆոդենի խաղը։ Ես նրան լավ եմ ճանաչում, միասին ենք խաղում։ Նրան պետք է ուշադիր վերահսկել, քանի որ նա կարողանում է շարժվել շատ փոքր ազատ տարածությունում։ Չեմ սիրում կենտրոնանալ մեկ խաղացողի վրա։ Դիտարկում եմ Անգլիայի թիմն ընդհանուրի մեջ»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիա - Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.