Բելինգեմ․ Շատ շնորհակալ ենք Ուոթքինսին, նա հերոս է եւ փրկեց մեզ

16:39   11 հուլիսի, 2024

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը շնորհակալություն է հայտնել «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսին, որը Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի խաղում 81-րդ րոպեին փոխարինեց Հարի Քեյնին եւ 10 րոպե անց դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ 2:1:

«Օլին դուրս եկավ խաղադաշտ եւ հաղթեց։ Մենք շատ շնորհակալ ենք Ուոթքինսին, քանի որ հայտնի չէ՝ եւս կես ժամ կդիմանայինք, թե ոչ։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Նա դուրս եկավ եւ օգտագործեց իր շանսը։ Շատ հպարտ ենք նրանով։ Ամբողջ թիմը նրա թիկունքին է։ Նա հերոս է եւ փրկեց մեզ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Եզրափակիչում Անգլիան հուլիսի 14-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կմրցի Իսպանիայի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.