13:32 11 հուլիսի, 2024Պորտուգալիայի հավաքականի 29-ամյա հենակետային կիսապաշտպան Ժոաու Պալինյան անգլիական «Ֆուլհեմից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆուլհեմը» տրանսֆերից կստանա 40 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Պալինյան «Ֆուլհեմի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Պորտուգալիայի հավաքականում նա անցկացրել է 27 հանդիպում, խփել է 2 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.