Դեշամ․ Յամալը հրաշալի գոլ խփեց (տեսանյութ)

11:11   11 հուլիսի, 2024

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն անդրադարձել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի խփած գոլի Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։ Իսպանիան ֆրանսիացիներին հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։

«Յամալը հրաշալի գոլ խփեց։ Ակնհայտ է, որ մենք նրան շատ ազատ տարածություն էին թողել այդ դրվագում։ Բայց նա մեծ վարպետություն ցուցադրեց։

Իսպանիայի հավաքականում շատ լավ ֆուտբոլիստները, որոնք կարողանում են հեռվից գոլ խփել։ Մենք Յամալին շատ ազատություն էինք տվել»,- Դեշամի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

Յամալը Եվրոպայի առաջնության եզրափակիր մրցաշարերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Եզրափակիչում Իսպանիան հուլիսի 14-ին Բեռլինում կմրցի Անգլիայի հետ, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Նիդերլանդների թիմի նկատմամբ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.