«Զենիթին» տեխնիկական պարտություն է գրանցվել

14:11   22 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 22-ին կայացել է Ռուսաստանի ֆուտբոլային միության հսկիչ-կարգապահական կոմիտեի նիստը` նվիրված Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Դինամո» - «Զենիթ» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Հսկիչ-կարգապահական կոմիտեի անդամները որոշել են Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին տեխնիկական պարտություն գրանցել: Երկու ակումբներն էլ կտուգանվեն եւ կանցկացնեն իրենց հանդիպումներն առանց հանդիսականների, հայտնում է sports.ru-ն:

Հիշեցնենք, որ «Դինամո» - «Զենիթ» հանդիպման ժամանակ հյուրերի երկրպագուներից մեկի խաղադաշտ նետած ճայթրուկը վնասվածք էր պատճառել մոսկովյան ակումբի դարպասապահ Անտոն Շունինին: Վերջինս որոշ ժամանակով զրկվել էր տեսողությունից եւ լսողությունից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.