Եվրո-2024. Քեյնի ու Ուոթքինսի գոլերն Անգլիային դուրս բերեցին եզրափակիչ (տեսանյութ)

00:56   11 հուլիսի, 2024

Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի եզրափակիչ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով Նիդերլանդների թիմին։

7-րդ րոպեին անգլիացիների դարպասը գրավեց գերմանական «ՌԲ Լայպցիգում» հանդես եկող ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը (տեսանյութ)։

18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։

Ավելացված առաջին րոպեին «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը խփեց անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի հաղթական գոլը (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Ուոթքինսը 81-րդ րոպեին էր փոխարինել Հարի Քեյնին։

Անգլիան երկրորդ անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ հուլիսի 14-ին Բեռլինում տիտղոսը կվիճարկի Իսպանիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.