Եվրո-2024. Հարի Քեյնը խփեց պատասխան գոլը (տեսանյութ)

23:21   10 հուլիսի, 2024

Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները Դորտմունդում անցկացնում են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումը։ Հաշիվը հավասար է՝ 1:1:

18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։

7-րդ րոպեին անգլիացիների դարպասը գրավել էր գերմանական «ՌԲ Լայպցիգում» հանդես եկող ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը (տեսանյութ)։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Նիդերլանդներ․ Վերբրյուգեն, Վան Դեյք, Ակե, Դե Վրեյ, Դյումֆրիս, Սխոուտեն, Մալեն, Սիմոնս, Ռեյնդերս, Դեպայ, Գակպո։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Տրիպիեր, Մայնու, Գեհի, Ռայս, Սակա, Ֆոդեն, Բելինգեմ, Քեյն։

Այս զույգի հաղթողը հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Իսպանիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.