Ուիմբլդոն-2024. Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը

20:22   10 հուլիսի, 2024

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան 6:3, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 21-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովայի հետ։

Մյուս զույգը կազմել են իտալացի Յասմին Պաոլինին եւ խորվաթ Դոննա Վեկիչը։

Ուիմբլդոն-2024, կանանց մենախաղ, կիսաեզրափակիչ

Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 4) - Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա, 31)

Յասմին Պաոլինի (Իտալիա, 7) - Դոննա Վեկիչ (Խորվաթիա, 37)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.