14:58 10 հուլիսի, 2024Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Ֆրանսիայի դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման ավարտից հետո անվտանգության աշխատակցի հետ բախման հետեւանքով լուրջ վնասվածք չի ստացել, հաղորդում է Marca-ն։ Նա կկարողանա մասնակցել եզրափակիչին։
«Պարզապես դեղին քարտ ստյուարդին։ Ոչ մի լուրջ բան։ Այդ միջադեպը չի խանգարի ինձ մասնակցել եզրափակիչին»,- ասել է Մորատան։
Իսպանիան կիսաեզրափակիչում Ֆրանսիային հաղթել էր 2:1 հաշվով։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 10-ին կվիճարկեն Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.