11:32 10 հուլիսի, 2024Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա - Ֆրանսիա հանդիպման ավարտից հետո վնասվածք է ստացել իսպանացիների հարձակվող Ալվարո Մորատան։
Խաղադաշտ մտած երկրպագուի ուղղությամբ վազած անվտանգության աշխատակիցը սայթաքել է եւ ոտքերով հարվածել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին, որը ծնկի վնասվածք է ստացել։ Նա բուժզննում կանցնի։
Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային եւ հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.