Եվրո-2024. Կոլո Մուանին 9-րդ րոպեին բացեց հաշիվը (տեսանյութ)

23:12   9 հուլիսի, 2024

Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները Մյունխենում անցկացնում են Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպումը։

1:0 հաշվով հաղթում են աշխարհի փոխչեմպիոն ֆրանսիացիները։

9-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Իսպանիա․ Սիմոն․ Նավաս, Նաչո, Լապորտ, Կուկուրելյա, Ռոդրի, Ռուիս, Օլմո, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Ֆրանսիա․ Մենիան, Կունդե, Ուպամեկանո, Սալիբա, Էրնանդես, Ռաբյո, Կանտե, Տչուամենի, Դեմբելե, Կոլո Մուանի, Մբապե։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.