Էրդողանը հանդերձարանում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի թիմի ֆուտբոլիստներին (ֆոտո, վիդեո)

07:36   7 հուլիսի, 2024

Թուրքիայի նախագահ Էրդողանը Բեռլինի «Օլիմպիաշտադիոնի» հանդերձարանում հանդիպել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներին եւ մարզիչներին Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումից հետո։

Թուրքիայի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Նիդերլանդներին եւ դուրս մնացել պայքարից։ Էրդողանը կնոջ հետ տրիբունայից հետեւել էր խաղին։

Էրդողանը իտալերեն շնորհակալություն է հայտնել հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային կատարած աշխատանքի համար։

Եվրո-2024-ում Թուրքիայի թիմը երեք հաղթանակ տարավ։ Խմբային փուլում թուրքերը 3:1 հաշվով հաղթեցին Վրաստանին, 0:3 հաշվով պարտվեցին Պորտուգալիային, 2:1 հաշվով պարտության մատնեց Չեխիային, 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեցին Ավստրիային՝ 2:1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.