Եվրո-2024. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)

22:40   6 հուլիսի, 2024

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց շվեյցարացիներին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն (տեսանյութ)։

80-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական, որին գոլային փոխանցում կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը (տեսանյութ)։

Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Անգլիան՝ 5:3 (տեսանյութ):

Շվեյցարացիներից արդյունավետ չիրացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին։ 

Անգլիայի խաղացողների 5 հարվածներն էլ դիպուկ էին։ Աչքի ընկան Քոուլ Փալմերը, Ջուդ Բելինգեմը, Բուկայո Սական, Այվան Թոնին, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.