14:23 6 հուլիսի, 2024Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր Պորտուգալիայի հավաքականին՝ 5:3։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Մենք շատ երջանիկ ենք, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ։ Մենք մնում ենք պայքարի մեջ։ Կձգտենք վերականգնվել եւ պատրաստվել Իսպանիայի հետ դիմակայությանը։
Չեմ ստի՝ հանդերձարանում ոչ ոք մտահոգ չէր, որ գոլ չխփեցինք։ Բայց ակնհայտ է, որ մենք պետք է վերլուծենք մեր խաղը հարձակման գծում՝ պահպանելով պաշտպանության ամրությունն ու հուսալիությունը։
Իսպանիան գերազանց հավաքական ունի։ Դիտել ենք հատվածներ Գերմանիայի հետ նրանց մրցախաղից։ Իսպանիան սովոր է խաղալ կիսաեզրափակիչներում եւ դիմակայել ճնշմանը։ Իսպանիան հրաշալի խաղացողներով գերազանց թիմ է, բայց ես հույս ունեմ, որ մենք կհաղթենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Կիսաեզրափակիչի Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամաակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.