11:09 6 հուլիսի, 2024Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է հաղթանակը Պորտուգալիայի նկատմամբ (0:0, 11մ՝ 5:3) Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։
«Շատ լարված եւ հավասար մրցախաղ էր։ Հաղթանակը կարող էր բաժին հասնել ցանկացած թիմի, թեպետ լրացուցիչ ժամանակի վերջնամասում մենք ավելի մեծ հոգնածություն էինք զգում։
Ամեն ինչ վճռում են մանրուքները։ Շատ ուրախ եմ թիմի համար, որը բոլոր ուժերը թողեց խաղադաշտում եւ հասավ հաջողության։
Մենք կվայելենք լավագույն քառյակում հայտնվելը, ինչն արդեն սովորություն է դարձել Ֆրանսիայի հավաքականի համար։ Սա ամբողջ թիմի նվաճումն է։
Հետխաղային 11-մետրանոցների ժամանակ հանգստություն կար, թեեւ պորտուգալացի երկրպագուների տրիբունային կողմն էր»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիան հուլիսի 9-ին կմրցի Իսպանիայի հետ, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել է մրցաշարի կազմակերպիչ Գերմանիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.