09:04 6 հուլիսի, 2024Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթանակը Գերմանիայի նկատմամբ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։
«Հարմար պահ է մեր նվաճումները գնահատելու եւ վայելելու համար։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք առաջիկա օրերի ընթացքում բարելավել մեր ֆիզիկական վիճակը։ Վստահ եմ՝ իմ բոլոր խաղացողները պատրաստ են կիսաեզրափակիչին։ Նրանք խաղում են շատ բարձր մակարդակի վրա։
Նրանք անհագ են, եւ ես հպարտ եմ, որ նրանց մարզիչն եմ։ Նրանցից շատերի հետ ծանոթ եմ վաղուց։ Նրանք սովոր են ամենաբարձր մակարդակի վրա պայքարին եւ հիմա ունեն այս տիտղոսը նվաճելու հնարավորություն։ Այս թիմը միշտ կպայքարի մինչեւ վերջ։
Իհարկե, աճելու տեղ միշտ էլ կա, բայց չի կարելի կասկածի տակ դնել մեր խաղացողների նվիրվածությունը, պրոֆեսիոնալ որակներն ու հպարտության զգացումը։
Պատմական երեկո էր, հպարտ եմ, որ ներկայացնում եմ Իսպանիան։ Վստահ եմ, որ այսպիսի թիմի հետ հնարավոր է հասնել մինչեւ վերջ»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է AS-ը։
Կիսաեզրափակիչում Իսպանիան հուլիսի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.