22:38 5 հուլիսի, 2024Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Շտուտգարտում անցկացված Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղում։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Արդեն 8-րդ րոպեին Իսպանիայի թիմը զրկվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիից, որի դեմ կոշտ խաղաց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Պեդրիին փոխարինեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։
13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Գերմանիայի թիմի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը դեղին քարտերի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը, եթե Գերմանիան դուրս գա կիսաեզրափակիչ։
51-րդ րոպեին «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո Դանի Օլմոն մեկ հպումով գրավեց Մյունխենի «Բավարիայի» խաղացող Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։
77-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո Իսպանիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։
89-րդ րոպեին Գերմանիան վերականգնեց հավասարությունը Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը (տեսանյութ)։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
119-րդ րոպեին իսպանացիների հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն, որն օգտագործեց Դանի Օլմոյի փոխանցումը (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, որը բաց կթողնի հաջորդ հանդիպումը։
Տոնի Կրոսը վերջին հանդիպումն անցկացրեց պրոֆեսիոնալ կարիերայում։
Florian #Wirtz #EURO2024 | #ESPGER | #GER pic.twitter.com/p8AlU3rPsU
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) July 5, 2024
Իսպանիան կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։
Start-XI @SEFutbol vs. @DFB_Team . #EURO2024 | #ESP | #GER | #ESPGER pic.twitter.com/5XGrlOA9JW
— UEFA EURO 2024 DE (@EURO2024DE) July 5, 2024
Compos officielles #EURO2024 | #ESPGER pic.twitter.com/uIbV1nyku5
— UEFA EURO 2024 (@EURO2024FRA) July 5, 2024
#EURO2024 | #ESPGER pic.twitter.com/BVyMkh0uD9
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 5, 2024
Demands attention #EURO2024 | #ESPGER pic.twitter.com/OtTQ19EOKl
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 5, 2024
Merino's moment! #EURO2024 | #ESPGER pic.twitter.com/6D9LDVvUNb
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 5, 2024
https://t.co/k8JdUvn67A pic.twitter.com/DWOaGUTrIw
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 5, 2024
Spain are into the final 4!#EURO2024 | #ESPGER pic.twitter.com/zas6BBey0P
— UEFA EURO 2024 (@EURO2024) July 5, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.