Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Դեմիրալի որակազրկումը վիճարկում է Մարզական վճռաբեկ դատարանում

16:12   5 հուլիսի, 2024

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքիայի ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկումը վիճարկում է Մարզական վճռաբեկ դատարանում՝ հույս ունենալով մեկ օրում ստանալ բողոքարկման պատասխան, հաղորդում է թուրքական Milliyet-ը։

ՈՒԵՖԱ-ն որոշում էր ընդունել Դեմիրալին Եվրո-2024-ի երկու հանդիպումով որակազրկելու մասին։

Պատճառը Ավստրիայի թիմի նկատմամբ հաղթական հանդիպման (2:1) ժամանակ իր գոլից հետո թուրքական աջ ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի նշան-ժեստը թուրք երկրպագուների ուղղությամբ ցուցադրելն է։ ՈՒԵՖԱ-ի կանոններով հանդիպումների ժամանակ արգելված է քաղաքական ուղերձների որեւէ դրսեւորում։

Ժեստն արգելված է Ֆրանսիայում եւ Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։

Թուրքիայի հավաքականը Ավստրիային հաղթել էր 2:1 հաշվով Դեմիրալի դուբլի շնորհիվ եւ քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ռումինիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.