11:10 5 հուլիսի, 2024Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ կհաղթահարեն Պորտուգալիայի թիմի արգելքը եւ դուրս կգան Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ։
«Ապագան չեմ կարող կանխատեսել։ Առայժմ ամեն ինչ լավ է ստացվում։ Բոլոր հանդիպումներում ձգտել ենք հաղթանակի՝ ցուցադրելով մեր հավակնությունները։ Հիմա կենտրոնացած ենք միայն Պորտուգալիայի հետ դիմակայության վրա։
Եվրոպայի առաջնությունում շատ կոշտ մրցակցություն է։ Փլեյ-օֆֆում միայն մեծ թիմերն են։ Պորտուգալիայի հետ պայքարում ամեն ինչ կախված կլինի մանրուքներից։ Նրանք նույնպես շատ են աշխատել։
Մենք ցանկանում ենք ստանալ կիսաեզրափակիչի մեր տոմսը։ Մարզումների ժամանակ ամեն ինչ գերազանց է։ Մենք պատրաստ ենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Համբուրգում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.