13:58 4 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խուսափել է որակազրկումից Եվրո-2024-ում եւ կմասնակցի Շվեյցարիայի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է գերմանական SportBild-ը։
1/8 եզրափակիչի հանդիպման ավելացված 5-րդ րոպեին Սլովակիային գոլ խփելուց հետո Բելինգեմը անպարկեշտ ժեստով էր նշել հաջողությունը։ ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեն կտուգանի ֆուտբոլիստին։
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.