14:33 3 հուլիսի, 2024ՈՒԵՖԱ-ն հետաքննում է Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի վարքը Ավստրիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում։ Դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը երկրորդ գոլը նշել էր թուրքական աջ ծայրահեղական ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման նշան-ժեստը ցույց տալով, հաղորդում է Tagesspiegel-ը։
Ժեստն արգելված է Ֆրանսիայում եւ Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։
Թուրքիայի հավաքականը Ավստրիային հաղթել էր 2:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ռումինիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.