17:15 30 հունիսի, 2024Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ներողություն է խնդրել երկրպագուներից Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիային 0:2 հաշվով պարտվելու համար։
«Ցավալի է այսպես դուրս մնալը։ Մենք ներողություն ենք խնդրում բոլորից։ Մենք հիասթափություն պատճառեցինք, իսկ մրցակիցն արժանի էր հաղթանակին։
Ամբողջ հանդիպման ընթացքում ծանր էր մեր թիմի համար։ Առաջին խաղակեսում շատ էինք գնդակ կորցնում, ազատ տարածություն շատ էինք թողնում մրցակցին։ Շատ ծանր հանդիպում էր, դժվար է մարսել այսպիսի խաղը։ Ամեն ինչի պակաս ունեինք»,- Դոնարումայի խոսքը մեջբերում է Tutto Mercato-ն։
Խմբային փուլում Իտալիան 2:1 հաշվով հաղթել էր Ալբանիային, 0:1 հաշվով պարտվել Իսպանիային, 1:1 հաշվով խաղացել Խորվաթիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.