15:06 28 հունիսի, 2024Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կկրկնապատկի ֆուտբոլի Վրաստանի հավաքականի պարգեւավճարը, եթե ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում հաղթահարի Իսպանիայի հավաքականի արգելքը, հաղորդում է The Sun-ը։
Խմբային փուլի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականին 2:0 հաշվով հաղթելու եւ 4 միավորով երրորդ տեղից փլեյ-օֆֆ դուրս գալու համար Վրաստանի հավաքականը կստանա 10 միլիոն եվրո։ Եվս մեկ հաղթանակ, եւ պարգեւավճարը կդառնա 20 միլիոն եվրո։
Իսպանիա - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.