Պորտուգալիան Մարտինեսի օրոք առաջին անգամ պարտվեց պաշտոնական խաղում

10:02   27 հունիսի, 2024

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի Ռոբերտո Մարտինեսի նշանակումից հետո առաջին պարտությունը կրեց 15 պաշտոնական խաղում։

Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում պորտուգալացիները 0:2 հաշվով տանուլ տվեցին Վրաստանին, որը 4 միավորով երրորդ տեղից դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Պորտուգալիան երկրորդ տուրում էր ապահովել տեղը փլեյ-օֆֆում։

Պորտուգալիան Մարտինեսի օրոք կրել է երկու պարտություն ընկերական խաղերում Սլովենիայից (0:2) եւ Խորվաթիայից (1:2)։

Պաշտոնական խաղում Պորտուգալիան նախորդ անգամ պարտվել է 2022թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյին (0:1) Ֆերնանդու Սանտուշի օրոք։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.