13:03 26 հունիսի, 2024Վրաստանի հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի մասնակցությունը Եվրո-2024-ին։
Խմբային փուլի երրորդ տուրի խաղում վրացիները կմրցեն Պորտուգալիայի հետ, որն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։
«Վրաստանի համար Եվրո-2024-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է։ Եթե մրցաշարից առաջ որեւէ մեկն ասեր, որ վերջին տուրից առաջ դեռ կպահպանենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն, ես մեծ ուրախությամբ կհամաձայնեի այդպիսի դասավորությանը։ Բայց հիմա ձգտելու ենք ավելիին։
Պորտուգալիան ունի ֆանտաստիկ հավաքական, բայց քանի դեռ ունենք խմբից դուրս գալու չնչին հնարավորություն, ես եւ մեր բոլոր խաղացողները կերազենք այդ մասին մինչեւ վերջ»,- Սանյոլի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
F խմբում Վրաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Թուրքիային, 1:1 հաշվով է խաղացել Չեխիայի հետ եւ 1 միավորով վերջին տեղում է։ 1 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող Չեխիան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.