09:10 26 հունիսի, 2024Գերմանիայում ընթացող ֆուտբոլային Եվրո-2024-ում հունիսի 26-ին կավարտվի խմբային փուլը։ Վերջին հանդիպումները կանցկացնեն E եւ F խմբերում ընդգրկված թիմերը։
E խմբում Սլովակիան կմրցի Ռումինիայի, Ուկրաինան՝ Բելգիայի հետ։ 4 թիմերն էլ ունեն 3 միավոր։
Ռումինիան 3:0 հաշվով հաղթել է Ուկրաինային, 0:2 հաշվով պարտվել է Բելգիային եւ գոլերի տարբերությամբ առաջատարն է։
Երկրորդ տեղում է Բելգիան, որը նաեւ 0:1 հաշվով պարտվել է սլովակներին։ Ուկրաինան նաեւ 2:1 հաշվով հաղթել է Սլովակիային։
F խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նախորդ տուրում ապահոված Պորտուգալիան կմրցի Վրաստանի հետ, Չեխիան կխաղա Թուրքիայի դեմ։
Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել է Չեխիային, 3:0 հաշվով՝ Թուրքիային, որը նաեւ 3:1 հաշվով հաղթել է Վրաստանին։ Չեխիան Վրաստանի հետ խաղացել է ոչ ոքի՝ 1:1:
Եվրո-2024, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա - Ռումինիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)
Ուկրաինա - Բելգիա՝ 20:00
F խումբ
Չեխիա - Թուրքիա՝ 23:00
Վրաստան - Պորտուգալիա՝ 23:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.