23:47 24 հունիսի, 2024Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում B խմբի երրորդ տուրի հանդիպումներն են անցկացնում Ալբանիան ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճած Իսպանիան եւ Խորվաթիան ու Իտալիան։
Ավարտվել են առաջին խաղակեսերը։
Իսպանիայի հավաքականը հաղթում է 1:0 հաշվով։
13-րդ րոպեին ալբանացիների դարպասը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
#EURO2024 | #ALBESP pic.twitter.com/yqEDHogfIR
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Ալբանիա․ Ստրակոշա, Այետի, Ջիմսիթի, Միտայ, Բալիու, Ռամադանի, Ասլանի, Լյաչի, Բայրամի, Ասանի, Մանայ։
Իսպանիա․ Ռայա, Նավաս, Վիվիան, Լյապորտ, Գրիմալդո, Մերինո, Սուբիմենդի, Տորես, Օյարսաբալ, Օլմո, Խոսելու։
Խորվաթիա - Իտալիա խաղում հաշիվը չի բացվել։
Ըդմիջում է։
Խորվաթիա․ Լիվակովիչ, Ստանիշիչ, Շուտալո, Պոնգրաչիչ, Գվարդիոլ, Մոդրիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, Սուչիչ, Կրամարիչ, Պաշալիչ։
Իտալիա․ Դոնարումա, Դարմիան, Կալաֆիորի, Բաստոնի, Լորենցո, Ժորժինյո, Բարելա, Դիմարկո, Պելեգրինի, Ռասպադորի, Ռետեգի։
A massive game #EURO2024 | #CROITA pic.twitter.com/sqtMdhEsPh
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 24, 2024
Իտալիան առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էր ալբանացիներին, երկրորդ տուրում 0:1 հաշվով պարտվել Իսպանիային եւ 3 միավորով երկրորդ տեղում է։
Ալբանիան ու Խորվաթիան ունեն 1-ական միավոր։ Խորվաթիան առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել էր Իսպանիային, երկրորդ տուրում 2:2 հաշվով խաղացել ալբանացիների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.