19:53 24 հունիսի, 2024Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը սրունքի մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
28-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք էր ստացել Վրաստանի դեմ երկրորդ տուրի խաղում (1:1) եւ չի հասցնի վերականգնվել մինչեւ հաջորդ խաղը, որը հունիսի 26-ին է։
F խմբում Պորտուգալիան երկու հաղթանակից հետո ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է։ Չեխիան ու Վրաստանն ունեն 1-ական միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.