14:02 24 հունիսի, 2024Ֆուտբոլի Շոտլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների հակառեկորդ է կրկնել։ Եվրո-2024-ի խմբային փուլի երեք խաղում շոտլանդացիները մրցակցի դարպասին կատարել են 17 հարված, հաղորդում է Opta Sports-ը։
Շոտլանդիան կրկնել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հակառեկորդը, որը գրանցվել էր Եվրո-2016-ում։
Եվրո-2024-ի A խմբում Շոտլանդիայի հավաքականը 1:5 հաշվով պարտվեց Գերմանիային, 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց շվեյցարացիների հետ, 0:1 հաշվով պարտվեց հունգարացիներին եւ գրավեց վերջին տեղը՝ լքելով պայքարը։
Գերմանիան ու Շվեյցարիան դուրս են եկել 1/8 եզրափակիչ։ Հունգարիան 3 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.