Եվրո-2024. Շվեյցարիան հաղթում է Գերմանիային, Շոտլանդիան ու Հունգարիան գոլ չեն խփել (առաջին խաղակես)

23:47   23 հունիսի, 2024

Գերմանիայում անցկացվող ֆուտբոլային Եվրո-2024-ի A խմբում երրորդ տուրի հանդիպումներն են անցկացնում Շվեյցարիա - Գերմանիա, Շոտլանդիա - Հունգարիա զույգերը։

Շվեյցարիայի հավաքականն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց գերմանացիներին, որոնք երկու հաղթանակից հետո արդեն ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

17-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, սակայն VAR-ի գրանցեց կանոնների խախտում գերմանացիների գրոհի ժամանակ եւ գոլը չեղարկվեց (տեսանյութ)։

28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի եւ իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն (տեսանյութ)

Ընդմիջում է։

Շվեյցարիա․ Զոմեր, Շեր, Ականջի, Ռոդրիգես, Վիդմեր, Ֆրոյլեր, Ջակա, Էբիշեր, Ռիդեր, Նդոյ, Էմբոլո։

Գերմանիա․ Նոյեր, Կիմիխ, Ռյուդիգեր, Տա, Միտելշտեդտ, Անդրիխ, Կրոս, Մուսիալա, Գյունդոգան, Վիրց, Հավերց։

Изображение

Շոտլանդիա - Հունգարիա խաղում հաշիվը չի բացվել։

Ընդմիջում է։

Շոտլանդիա․ Գան, Ռալսթոն, Ռոբերտսոն, Մաքթոմինեյ, Հենլի, Մաքգին, Մաքգրեգոր, Ադամս, Հենդրի, Գիլմոր, Մաքենա։

Հունգարիա․ Գուլաչի, Օրբան, Սոբոսլաի, Կերկեզ, Շեֆեր, Բոլա, Սթայլս, Վարգա, Շալաի, Բոտկա, Դարդաի։

Изображение

Изображение



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.