Եվրո-2024. Դանիա - Անգլիա՝ 1:1 (տեսանյութ)

21:54   20 հունիսի, 2024

Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրի խաղում մրցեցին Դանիայի եւ Անգլիայի հավաքականները։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։

Դանիան հաշիվը հավասարեցրեց 34-րդ րոպեին պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանի գոլի շնորհիվ (տեսանյութ)։ Նա անգլիացիների դարպասը գրավեց 28 մետրից կատարած հարվածով։

Անգլիան C խմբի առաջատարն է՝ 4 միավոր։ Սլովենիան ու Դանիան վաստակել են 2-ական, Սերբիան՝ 1 միավոր։

Եվրո-2024, С խումբ, երկրորդ տուր

Դանիա - Անգլիա՝ 1:1

Մորտեն Յուլման, 34 - Հարի Քեյն, 18



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.