Սերբիան սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին

15:02   20 հունիսի, 2024

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի եւ Ալբանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների դեմ Խորվաթիա - Ալբանիա հանդիպման (2:2) ժամանակ այդ թիմերի ֆանատների «Սպանի՛ր սերբերին» վանկարկումների համար, հաղորդում է sportklub.n1info.rs-ը։

«Այդ ամենը սկանդալ է։ Սերբիայի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ից պահանջում է ամենակոշտ պատժամիջոցները, այլապես մենք չենք շարունակի մեր մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Դա իսկական սկանդալ է, եւ մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,- ասել է Սերբիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Յովան Շուրբատովիչը։

Խմբային փուլի առաջին տուրում Սերբիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Անգլիայի թիմին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.