01:13 19 հունիսի, 2024Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող թենիսի կանանց Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի կանանց հավաքականը երրորդ խմբում երկու հաղթանակով երկրորդ տեղում է:
Հունիսի 17-ին առաջին խաղում Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: Նարե Գեւորգյանը 6:0, 6:1 հաշվով հաղթել է Ռեա Քինամիին, Միլենա Գեւորգյանը 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Քրիստալ Դուլի նկատմամբ: Զուգախաղում Անի Ամիրաղյան - Ալինա Սողոմոնյան զույգը 6:0, 6:2 հաշվով պարտության է մատնել Քրիստալ Դուլ - Ռեա Քինամի զույգին:
Հունիսի 18-ին անցկացված երկրորդ խաղում Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին:
Ալինա Սողոմոնյանը 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել Տալիդա Գիարդին, Անի Ամիրաղյանը 6:1, 6:0 հաշվով առավելության է հասել Սիլվիա Ալետիի նկատմամբ: Անի Ամրիաղյան - Միլենա Գեւորգյան զույգը 6:0, 6:0 հաշվով հաղթանակ է տարել Ջիորջիա Բենեդետինի - Էմմա Պելիչիոնի զույգի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին կմրցի Կիպրոսի հավաքականի հետ:
Հայաստանի կանանց թիմը հանդես է գալիս երրորդ խմբի B ենթախմբում Կիպրոսի, Ալբանիայի եւ Սան Մարինոյի թիմերի հետ:
Մրցաշարային աղյուսակը երկու հաղթանակից հետո գլխավորում է Կիպրոսի հավաքականը: Հայաստանը երկու հաղթանակով երկրորդն է։
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են Անի Ամիրաղյանը, Միլենա Գեւորգյանը, Նաիրա Գեւորգյանը եւ Ալինա Սողոմոնյանը: Թիմին մրցավայրում ուղեկցում է ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության Billie Jean King Cup Europe-ը կավարտվի հունիսի 22-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.