Եվրո-2024. Սլովենիան ու Դանիան հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

21:51   16 հունիսի, 2024

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը Շտուտգարտում մրցեց Դանիայի  թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

17-րդ րոպեին աչքի ընկավ Դանիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը (տեսանյութ)։

77-րդ րոպեին Սլովենիային պարտությունից փրկեց լեհական «Գոռնիկի» պաշտպան Էրիկ Յանժայի սուպերգոլը (տեսանյութ)։

C խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Անգլիայի եւ Սերբիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրո-2024. C խումբ, առաջին տուր

Սլովենիա - Դանիա՝ 1:1 

Էրիկ Յանժա, 77 - Կրիստիան Էրիկսեն, 17



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.