Եվրո-2024. Գերմանիան մեկնարկեց տպավորիչ հաղթանակով՝ 5:1 (տեսանյութ)

00:57   15 հունիսի, 2024

Ֆուտբոլային Եվրո-2024-ի բացման խաղում կազմակերպիչ երկիր Գերմանիայի հավաքականը Մյունխենում ընդունեց Շոտլանդիայի հավաքականին եւ հաղթեց 5:1 հաշվով։

10-րդ րոպեին աչքի ընկավ Բունդեսլիգայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ)։

19-րդ րոպեին գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։

44-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց եւ հեռացվեց  Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա պաշտպան Ռայան Պորտեուսը։

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Լոնդոնդի «Արսենալի» 25-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցը (տեսանյութ)։

68-րդ րոպեին Գերմանիայի թիմի չորրորդ գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» 31-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։

87-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը (տեսանյութ)։

Ավելացված ժամանակում հաշիվը 5:1 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 30-ամյա կիսապաշտպան Էմրե Ջանը (տեսանյութ)։

Գերմանիայի հավաքականի համար սա ամենախոշոր հաշվով հաղթանակն է Եվրոպայի առաջնություններում։

A խմբի առաջին տուրի մյուս խաղում հունիսի 15-ին կմրցեն Հունգարիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։

Եվրո-2024, A խումբ, առաջին տուր

Գերմանիա - Շոտլանդիա՝ 5:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 10, Ջամալ Մուսիալա, 19, Կայ Հավերց, 44+1, Նիկլաս Ֆյուլկրուգ, 68, Էմրե Ջան, 90+3 - Անտոնիո Ռյուդիգեր, 87, ինքնագոլ

Հեռացում՝ Ռայան Պորտեուս (Շոտլանդիա), 44



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.