00:25 8 հունիսի, 2024Հայաստանի հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի թիմի նկատմամբ Երեւանում տեղի ուենցած ընկերական խաղում։
«Երկար սպասված հաղթանակ էր: Բոլորին շնորհավորում եմ: Երկար ժամանակ չէինք կարողանում հաղթել, լավ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Այսօր կարողացանք հաղթել, պահերն օգտագործեցինք: Ճիշտ է՝ պաշտպանությունում թերություններ կային, բայց հաղթեցինք, ճիշտ իրացրինք պահերը:
4 ընկերական հանդիպումներում ուժեղ մրցակիցների հետ խաղացինք. Չեխիան, գիտեք ինչ հավաքական է, Սլովենիան, որը պատրաստվում է Եվրո-2024 եզրափակիչին, Ղազախստանը, որը Սլովենիայի հետ մեկ խաղում զրկվեց եզրափակիչի ուղեգրից: Բոլորն էլ ուժեղ էին:
Վատ ֆուտբոլ չենք խաղում, ուղղակի կան մանր թերություններ, որոնք պետք է շտկենք: Այդ թերությունները կապված են սերնդափոխության հետ, երիտասարդ ֆուտբոլիստներն են շատ, սխալներ, որոնք այս մակարդակի վրա չեն ներում»,- ասաց Վարազդատ Հարոյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.